Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ-հնդկական համագործակցության նոր հեռանկարներ

Հայ-հնդկական համագործակցության  նոր հեռանկարներ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում   Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Սուրեշ Բաբուին:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին  առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ համարեց դեղարտադրության և դեղագիտության ոլորտում  համագործակցության շրջանակների ընդլայնումը:


Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարևոր գրավական համարեց երկկողմ շփումները և փոխայցելությունները հայ և հնդիկ դեղարտադրող և ներմուծող ընկերությունների միջև:


Դերենիկ Դումանյանն իր խոսքում նաև ընդգծեց  ապրիլին Մումբայում կայանալիք դեղագործական մեծ  ցուցահանդեսի կարևորությունը` հավելելով, որ  ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայկական դեղարտադրողները:


Դեսպանը   շնորհավորեց պատշաճ արտադրական գործունեության (GPM) հավաստագիր ստացած ընկերությանը: Նա նշեց, որ Հայաստանում GPM հավաստագրի տրամադրումը միջազգային շուկայում ակտիվ համագործակցության կարևոր երաշխիք է:


«Երկկողմ համագործակցության  զարգացման նոր գրավական կարող է դառնալ   փետրվարի 2-4-ը  Հնդկաստանի Դեղերի արտահանումը խթանող խորհրդի պատվիրակության  այցը Հայաստան և նրանց հանդիպումը Հայաստանի դեղարտադրողների և դեղներմուծողների միության, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների հետ»,-ասաց Սուրեշ Բաբուն` նշելով, որ պատվիրակության մեջ ընդգրկված են լինելու 15-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:


Կարևորելով բժշկական կրթության և բժշկագիտության դերը` Սուրեշ Բաբուն առաջարկեց  հնդկական ավանդական բժշկության և հոմեոպաթիայի անվճար դասընթացների կազմակերպում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ծանոթանալ  հնդկական ավանդական բժշկության գաղտնքիներին:  Նշենք, որ այն մեծապես կարևորվում է Հնդկաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր:

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ